|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթել է երկհարկանի տան (1-ին հարկը նկուղային է, 170 քմ) ինքնաշեն փայտե կաթսան, ինչի հետևանքով խոհանոցի արտաքին պատից մոտ 10 մ փլուզվել է, վնասվել են տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից՝ մոտ 6 քմ հատված և պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարրերը (մոտ 3 մ)։
