|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:46-ին «911» ծառայությանն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բաց պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է Ֆ. Գ.-ին պատկանող տան բաց պատշգամբը (մոտ 6 քմ), ինչի հետևանքով պատշգամբում գտնվող Ֆ. Գ.-ն (1943 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային. Ֆ. Գ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ մահացել է: