|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը:
Այս առնչությամբ, ըստ Yerkir.am-ի, նախաձեռնության կողմից տարածված հայտարարությունում նշվում է.
«2020 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ըստ միջազգային, ադրբեջանական մամուլի և համացանցում տարածված տեսանյութերի՝ ընտրությունների ընթացքում արձանագրվել են կոպիտ խախտումներ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև տեղեկացավ, որ ընտրությունների ժամանակ հարձակումներ են տեղի ունեցել մամուլի ներկայացուցիչների և լրագրողների վրա։ Նման դրսևորումներն անընդունելի են և հակասում են խոսքի ազատությանը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին, տեղական իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին դատապարտել նման գործունեությունը, սատար կանգնել լրագրողներին և լրատվականներին, պարտադրել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նման գործելաոճն ու պատժիչ մեխանիզմներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, որոնք բռնի ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ»: