կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 17:48
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հեքիաթֆիլմն» աշխարհում առաջին պատանեկան բիզնես հաղորդումն է նկարահանել

Երեխաներին դաստիարակելիս պատրաստում ենք մրցունակության,  որի  ամենակարևոր կետերից մեկը դա գումար վաստակելն է: Ցավոք, մեր երեխաներին այդ ուղղությամբ չենք պատրաստում ոչ մի կերպ, և դա մեր հասարակության բացթողումներից է՝ կարծում է Վահրամ Միրաքյանը:  

ՀՀ-ում միակ մանկապատանեկան կինոստուդիային կից «Հեքիաթֆիլմ» բլոգի «Բիզնես» հաղորդման նոր թողարկման հյուրը՝ «Տրոպիկա» ընկերության համահիմնադիր, «Չոր Մարքեթինգ» բիզնես կուրսերի հեղինակ՝ Վահրամ Միրաքյանն է: Հաղորդումն, ի դեպ, վարում է «Հեքիաթֆիլմ» կինոստուդիայի սան՝ Մանուշակ Վարդերեսյանը:

««Բիզնես» հաղորդումների շարքն օգնում է երեխաներին՝ առանց ուշացման բացահայտել իրենց ներսում եղած ստեղծարար մտածելակերպն ու ինքնուրույն կերտել սեփական բարեկեցիկ ապագան», -  Yerkir.am-ին ասաց «Հեքիաթֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Նարինե Մնացականյանը:

Ըստ նրա՝ հաղորդումը հետաքրքրություն է առաջացրել նաև մեծահասակների շրջանում, և նրանք ևս սիրով են դիտում ու շատ գիտելիքներ ստանում «Հեքիաթֆիլմի» ստեղծած բիզնես հաղորդումներից:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում միակ մանկապատանեկան 10-ամյա կինոստուդիան՝«Հեքիաթֆիլմ»-ը, ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր, հաղորդումներ, տեսահոլովակներ և զանազան հոլովակներ՝ երեխաների զարգացման, կրթման, գիտակցական մակարդակի բարձրացման, ինչպես նաև նրանց մեջ մարդկային բարձր հատկանիշներ ձևավորելու համար:

Հաղորդումը՝ ստորև․