Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀ արդարադատության նախկին նախարար, պատգամավոր Դավիթ Հարությունյանը գրավոր դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար: «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին, Հարությունյանը նշել է, որ առաջարկ է ներկայացրել ՀՔԾ-ին, ըստ որի պատրաստ է տրամադրել իր ունեցած տեղեկությունները:
ՀՔԾ-ն դեռևս ոչ մի պատասխան չի տվել:
«Չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ ներկայացվել է հաղորդման երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - հայտարարեց Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս Հրայր Թովմասյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանյութին:
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը, իսկ դա ոչ թե բառակապակցություն է, այլ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունք, որը խախտելով, վարչապետն ուղերձ է հղել հանրությանը, որ պատրաստ է խախտելու ցանկացածի իրավունք:
«Սա նաև սոսկալի ճնշում է դատական իշխանության վրա, դեռևս դատական պրոցես տեղի չի ունեցել, կարծես թե, վերջնական դատական վճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատարաններին, թե ինչ է իրենցից ակնկալվում», - ասաց Հարությունյանը: