կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-22 13:45
Իրավական

Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն

Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ս.թ. հունվարի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված՝ «Ինչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին» վերտառությամբ հոդվածին։ Փաստաբանական խումբը հայտնել է, որ նյութում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել։ Հերթական անգամ հորդորում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու, մտացածին նյութեր տարածելու միտումնավոր կամ ոչ միտումնավոր քայլերից, որոնք կարող են լուրջ վնասներ առաջացնել»,- ըստ Yerkir.am-ի` ասվում է հայտարարությունում։