կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 10:21
Առանց Կատեգորիա

Իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան». «Փաստ»

Իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգվույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում:

Երեկ երկու տարբեր վայրերում նաեւ ճանապարհ էին փակել: Տարբեր խնդիրների համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն, որ այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով. նախ՝ ընդունում են որոշումներ, հետո մտածում դրանց հետեւանքների մասին: