|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունվարի 31-ին, ժամը 10:49-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բուրաստան գյուղի գինու գործարանի մոտակա տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաչե Պարտեզունի փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:27-ին, մարվել՝ 11:53-ին:
Այրվել են տան հյուրասենյակի և խոհանոցի գույքն՝ ամբողջությամբ, պատշգամբի փայտյա ծածկը (մոտ 12 քմ), ջերմահարվել՝ 6 դուռ, 4 պատուհան և 2 ննջասենյակի կահույքը: