|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.33 |
| EUR | ⚊ | € 443.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.8394 |
| GBP | ⚊ | £ 511.62 |
| GEL | ⚊ | ₾ 141.16 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, խոսելով «Ոչ թալանին» նախաձեռնության պայքարի մասին, լրագրողներին կարծիք հայտնեց, որ այդ շարժումը վերաբերում էր սոցիալական ոլորտին, էությամբ քաղաքական էր, բայց ոչ` կուսակցական, ինչն այդ շարժման առավելությունն էր: Ըստ պատգամավորի` բավական էր, որ որևէ քաղաքական կուսակցություն մասնակցեր այդ շարժմանը, և այն կկորցներ իր էությունը:
«Այդ շարժման ժամանակ մենք ականատես եղանք նորանկախ Հայաստանի քաղաքացու ձևավորման գործընթացին, որն, ի դեպ, պատասխանատու քաղաքացի է. այն, որ ցույցի հաջորդ օրը նրանք մաքրում էին փողոցը, սա նշանակում է, որ պատասխանատվություն էին զգում իրենց վարքի համար, իսկ դա շատ կարևոր հատկանիշ է: Բացի այդ` մենք ականատեսն ենք հանրային օրգանիզմի առողջացման կարևոր պրոցեսին, հետևաբար, ամեն մեկս պետք է աջակցենք այդ առողջացման պրոցեսին, աջակցենք խնդիրների լուծմանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը: