|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ:
Թե ի՞նչ նպատակով է հանդիպումը եղել և ի՞նչ հարցեր են քննարկել, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել.
«Այս պահին նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Տոնոյանն այսպիսի ձևաչափով հանդիպում է ունենում իշխող խմբակցության անդամների հետ: