|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։ Դրանք հափշտակած երիտասարդը վաճառել էր. Yerkir.am-ին հայտնում են Ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ավելի ուշ պարզվել էր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։
Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանությունում դեպքի վերաբերյալ տվել էր համապատասխան բացատրություն։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։