կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 10:26
Աշխարհ

Boeing 737 MAX ինքնաթիռների արտադրությունը դադարեցնում է

Boeing 737 MAX ինքնաթիռների արտադրությունը դադարեցնում է

Boeing ընկերությունը 2020 թվականի հունվարից ժամանակավորապես դադարեցնում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Guardian-ը ՝ընկերության տարածած հաղորդագրությանը հղումով:

Հիշեցնենք, որ այս մոդելի 2 ինքնաթիռներ վթարվել են Ինդոնեզիայում և Եթովպիայում, 2018-19 թթ․։

2019 թվականի մարտին գործում է Boeing 737 Max-ի թռիչքների համաշխարհային արգելք։

Ապրիլին ընկերությունը կրճատել էր արտադրական ծավալները՝ ամսական 52-ից դարձնելով 42 ինքնաթիռ։ Այդ ժամանակ ընկերության ղեկավար Դենիս Մյուլենբուրգը հայտարարություն էր տարածել այդ մոդելի համար ծրագրային ապահովումը թարմացնելու վրա կենտրոնանալու մտադրության մասին՝ տվյալ մոդելի ինքնաթիռը թռիչքի վերադարձնելու նպատակով։

Սկսած այդ ժամանակվանի՝ անգարներում կուտակվել է շուրջ 400 ինքնաթիռ, որոնք անհնար է վաճառել պատվիրատուներին, այնքան ժամանակ մինչև դրանց շահագործումը վերսկսելու թույլտվություն չի ստացվել։