Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրացավ 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեկ տարին: 12 ամիս անց ցավալիորեն պետք է նշենք, որ քվեարկողների շուրջ 70 %-ի ձայները ստացած գործող ԱԺ-ն հանրության մեջ ունի ընդամենը 8,1 տոկոս լիարժեք վստահություն: Լինելով երկրի թիվ 1 հաստատությունը,պետական այլ օղակների հետ համեմատ՝ ԱԺ-ն, ցավալիորեն, ամենաքիչ վստահություն ունեցող օղակներից մեկն է:
Սա ԱԺ ընտրությունների շուտափույթ՝ ժողովրդային շարժման ալիքի վրա անցկացնելու արդյունքն է: Այսօր, ընտրություններից մեկ տարի անց ակնհայտ է, որ «մերժման» լոզունգներով իշխանության եկած ուժնն ու նրա արտացոլանքն հանդիսացող ԱԺ-ին ժողովուրդը խիստ կածկածանքով է վերաբերվում: ԱԺ-ի հույսը շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանական երկրի համար սա խիստ բացասական երևույթ է, քանզի օրենսդիր մարմինը, եթե չունի հանրային լայն վստահություն, չի կարող արտահայտել այդ հանրության իրական պահանջներն ու ստանալ ցանկալի աջակցություն: Եվ ակնհայտ է, որ այս ԱԺ-ն ՀՀ նորօրյա պատմության ամենաթույլ օրենսդիր մարմինն է և գնալով նրա հեղինակությունը անկում է ապրում: Սա ժողովրդային շարժման մսխման լավագույն օրինակն է: Եվ դժվար է այս անկումը լրացնել պոպուլիզմով և քրեական շարունակական ու կասկածելի գործերով:
Անհնար է սեփական հեղինակությունը բարձրացնել նաև Հայաստանի այլ քաղաքական ուժերին, հասրակական-քաղաքական գործիչներին ու նրանց վաստակը նսեմացնելով և սևացնելով: Երբ օրենսդիր մարմինն իր բարձրության վրա չէ, ժողովրդավարությունը վտանգի տակ է, քանզի գործադիրը դառնում է գրեթե անվերահսկելի՝ հարվածելով և՛ օրենսդիրին, և՛ դատական իշխանությանը, և՛ «չորրորդ» իշխանությանը՝ փաստացի ստեղծելով մենիշխանության վտանգ:
Հայաստանը, ցավոք, աստիճանաբար վերադառնում է Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ հասրակության և քաղաքական դաշտի իրական պատկերը չարտահայտող և հանրային վստահություն չունեցող ԱԺ-ն պետք է լուծարվի: Այս տրամաբանությամբ՝ Հայաստանում հասունանում են ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախադրյալները, քանզի այս ԱԺ-ն արդեն իսկ չունի հանրության բավարար վստահությունը և դարձել է հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանման և հանրային անհամերաշխության խորհրդանիշը:
Արտակ Սարգսյան