կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 12:57
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ է արել

Երեւանի բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը ուրիշի գույքը հափշտակել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված ընկերոջ մեքենայից իրեն պատկանող պայուսակը, որում եղել են դրամապանակը, անձնագիրը, կանխիկ գումար եւ բանկային քարտ`պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հիշյալ հափշտակված բանկային քարտով Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում տեղակայված բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերեւույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին: