Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումների համար, պատասխանել է, թե չի կիսում Ծառուկյանի կարծիքը։
Երեկ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է խնամու ասածին․ «Ես դոկումենտալ եմ ասում, ոչ թե հաճոյանում եմ»։ Այդպիսով ակնարկելով, որ Սուքիասյանը հաճոյանում է Նիկոլ Փաշինյանին։ Մենք տեղեկացանք, որ այս հրապարակային վեճը լուրջ կոնֆլիկտի միայն երեւացող մասն է։ Խնամիների հարաբերությունները խիստ լարվել են Սուքիասյանի նախօրեի հարցազրույցից հետո, եւ երբ վերջինս փորձել է հարթել իրավիճակը, Գագիկ Ծառուկյանն անգամ հեռախոսին չի պատասխանել եւ մերձավոր շրջապատում ասել է՝ բախտս չբերեց, էլի, խնամիների հարցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։