|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն. Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ոստիկանությունից:
Պարզվել է ՝ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկաման աշխատանքներ կատարելու ժամանակ` տրակտորի հետևի աջ անիվը ականի վրա պայթելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: