կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-21 09:01
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միլանում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը հայտնված ադրբեջանցի «վիդեոբլոգգերն» իրականում ադրբեջանական ոստիկանության աշխատող է. փորձագետներ

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ՝ Միլանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ադբեջանցի լրագրողի հարցին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ պարզվեց, որ Միլանի հայկական եկեղեցում Նիկոլի հետ հանդիպմանն անսպասելի հայտնված ադրբեջանցի «վիդեոբլոգգերն» իրականում ադրբեջանական ոստիկանության (ավելի քիչ հավանական է, բայց բացառել չի կարելի՝ պետանվտանգության) աշխատող էր։ Ենթադրում եմ՝ оперативник, որովհետև գտնվեցին նկարներ, որտեղ ցուցարարների էր բռնում, քաղաքացիական հագուստով։

Հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հանգիստ հայտնվել է ներսում ու կարողացել է մոտենալ Նիկոլին, սադրող հարց տալ։

Փաստորեն, մինչ Նիկոլը զբաղված էր «պադվալներից կբռնեմ-կբերեմ» գոռալով, իրականում Ալիևի «բանբերն» էր եկել-մտել «Նիկոլի պադվալ» ու Բաքվից «մեսիջ» բերել։

Մինչ Նիկոլը Արցախի ճանապարհներին մարդ է տեսնում ու լարվում, իր իսկ խոստովանությամբ սկսում մտածել, թե «էս ո՞վ ա, ի՞նչ կա մտքին», Միլանում իրեն Ալիևից «պրիվետ» են փոխանցում՝ ապշած թիկնապահների քթի տակ։

Անվտանգություն՝ level պլինտուս... Դե ոչինչ, կարևորը «հների կադրերից» ազատվել ա։

Հ.Գ. Ադրբեջանցու ուժայինի ինքնությունը պարզել էին ադրբեջանցի ընդդիմադիրները դեռ ցույցերը ցրելու ժամանակ, իսկ հասկացել էր, որ «վիդեոբլոգգերն» ու ցուցարարներ ցրողը նույն մարդն է, Արցախից Ալեն Ղուլյանը։ Իմ խնդրանքով սա վերստուգեց ու վերահաստատեց Hayk Khachikyan-ը»:

Image may contain: 1 person 

Image may contain: 2 people, people standing and outdoor

Գրառմանը արձագանքել է Ալեն Ղուլյանը՝ մասնավորապես նշելով.

«Էդ հարց տվողը վաղուց է պալիտ եղել ու սենց թե նենց պտի երևար կադրում, հարցեր ուղղեր...Այ էդ երկրորդը, պարզապես իրավունք չուներ երևալու կադրերում և ամենայն հավանականությամբ գործող սպաներից էր (կուրատոր, անվտանգությունն ապահովվող խմբի անդամ և այլն )։ Ինքը կադրերում չֆիքսվելու համար շտապ լքեց եկեղեցու տարածքը և նույնիսկ բլոգերի խնդրանքով հետ չեկավ, չնայած դրան, որ Աբդուլաևը մտահոգված էր իր անվտանգությունով և բարձրաձայնում էր դրա մասին։
Հստակ երևում է, որ խմբով են գործել ու շատ կազմակերպված»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին պաշտոնական այցով Իտալիայում է: Այցի շրջանակներում նա երեկ այցելել էր Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի, որտեղ նրան հարց էր ուղղել մի ադրբերջանցի լրագրող: