|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ Արևելքի Ասորի Եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը Արևելքի Ասորի Եկեղեցու Սինոդի քարտուղար, եպիսկոպոս Մար Ավա Ռոյելը Վեհափառ Հայրապետին է փոխանցել Եկեղեցու գրությունը, որով Կաթողիկոս-Պատրիարքի և Եկեղեցու Սուրբ Սինոդի անունից պաշտոնապես տեղեկացվում է, որ Էրբիլում, մայիսի 13-ից 19-ը, Նորին Սրբության նախագահությամբ տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արևելքի Ասորի Եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: