Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կոալիցիայում ներառված քրդական խմբավորումները համաձայնել են ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջարկած հրադադարին. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հրամանատար Մազլում Քոբանիին:
Նրա պնդմամբ՝ համաձայնությունը Թուրքիային թույլ չի տա իր նպատակներին հասնել։ Քոբանին նշել է, որ պայմանավորվածությունը վերաբերում է Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններին՝ Ռաս ալ Այն և Էլ Աբյադ քաղաքներով։
SDF-ի ներկայացուցիչ Էլդար Հալիլըն իր հերթին պարզաբանել է, որ հրադադարի համաձայնել են միայն «արյունահեղությունը դադարեցնելու համար», նաև հավելել՝ «հրադադարի պայմանավորվածությունն ուժեղ դիմադրության արդյունք է, որը քրդերը ցույց են տվել թուրքական զորքերին ու նրանց վարձկաններին»։ Նրա խոսքով՝ հրադադարը կտևի մինչև հոկտեմբերի 18-ի 00։00-ն։