|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եվրախորհրդարանը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի կքվեարկի միայն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տա դրան։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարությունում։
Խորհրդարանը հիշեցրել Է, որ համաձայնության շուրջ քվեարկություն չի անցկացնի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն չի տվել ԵՄ-ի հետ պայմանագրին։
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ պետությունների ղեկավարների գագաթաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ:
«Եթե կա կամք, կա նաև համաձայնություն, ինչը մենք ունենք: Ես առաջարկում եմ գագաթաժողովին այդ գործարքն ընդունել»,- թվիթերում գրել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության Է հասել Brexit-ի շուրջ։ Վարչապետը կոչ է արել, որ խորհրդարանն հոկտեմբերի 19-ին պաշտպանի այդ փաստաթուղթը: