|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչի կմեկնի հոկտեմբերի 22-ին, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարությունը:
«Նախատեսվում է, որ նախագահը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին մեկօրյա այց կկատարի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ռազմական հակամարտության կարգավորումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում