կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-11 17:30
Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի Մ21 հավաքականը Գյումրիում հաղթեց Լյուքսեմբուրգին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի Մ21 հավաքականը Գյումրիում հաղթեց Լյուքսեմբուրգին

Եվրոպայի Մ21 տարեկանների 2021 թվականի առաջնության ընտրական փուլում այսօր անցկացվում են մի քանի հանդիպումներ, հայտնում է totalfootball-ը։

1-ին խմբում Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր երրորդ հանդիպումը: Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մեր ընտրանու ֆուտբոլիստները մրցեցին Լյուքսեմբուրգի իրենց հասակակիցների հետ:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Առաջին գոլը խփեց Ռուդիկ Մկրտչյանը, որն աչքի ընկավ Արմեն Նահապետյանի գեղեցիկ անցումից հետո:

Երկրորդ գոլի հեղինակը դարձավ Արթուր Դանիելյանը:

Խաղավարտին էլ մեր դարպասին 11-մետրանոց նշանակվեց, սակայն մրցակցի հարվածից հետո Ասլանյանը փայլուն խաղաց ու հետ մղեց գնդակը:

Հանդիպման մեծ մասը հյուրերն անցկացրին 10 հոգով: 41-րդ րոպեին դաշտից հեռացվեց դարպասապահ Կիպսը:

Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին իր խմբում 3 միավորով 4-րդն է:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Մ21 հավաքականը կմրցի Իտալիայի երիտասարդական ընտրանու հետ:

Տեսանյութն՝ այստեղ։