|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլում» հակասությունները սրվում են. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն:
Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, և ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց:
Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։ Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված: Բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում էլի կփորձի մասնավորեցնել կենտրոնը, իսկ եթե չստացվի, կփոխի պրոֆիլը և տնօրենին, կկրճատի բյուջեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։