Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վանյանն իր էջում գրում է.
«Սահմանադրական դատարանը մեռավ, Կեցցե Ձեր Սահմանադրական դատարանը։
Այն մեռավ, որպես մի վերջին բաստիոն հների։ Հաջորդը ո՞րն է։ Էլ ի՞նչ իշխանական ատյան կա, որ Ձերը չեք համարում, որտեղ Ձեր ականջներին օտար մտքեր են հոլովվում, որտեղ մեկ այլ տիպի մտածողության հայ կարող է Ձեզ հանդիպել․․․ Էլ ի՞նչ է մնացել, որպեսզի հեղափոխության անունից գրավեք, հանգստանաք։ Էլ ի՞նչ կա։
Եթե այլևս չկա, երևի կսկսեք վերագրավել գրավվածը։
Նայում եմ նորությունները, լավն են Ձեր խոստումները։ Լավը չի միայն այս խորհրդային տիպի միակամությունը, երբ մի մարդ որոշում է, բոլորը քվեարկում են։ Սա մեր անցյալից է։ Ես որ լավ եմ հիշում։ Բայց ինձանից հինգ-վեց տարով փոքրը արդեն չի հիշում, նա դեռ դպրոցական էր։ Ու հիմա՝ հիմնականում այդ սերունդն է եկել իշխանության։ Եվ սա է ծիծաղելին, որ պատմությունը շրջան է գծում։ Գորբաչյով Ելցինիզմի անկման ժամանակ ես մտածում է, որ բոլշևիզմը երբեք չի կրկնվի։ Բայց սխալվում էի։ Ամենուր նույնն է։ Նույն մեծամասնականությունն է Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, ու բազմաթիվ այլ հանրապետություններում։ Էլ չասեմ հարևան ու թշնամի երկրների մասին։ Իշխանության գալու եղանակներն էին տարբեր, բայց բոլորն էլ մեծամասնական են։
— Իսկ ի՞նչ է լինում երբ «Սպիտակները» իրենց Ձեռքն են հավաքում ամեն ինչ ու հակառակորդներին անվանում են «Սևեր»,— կհարցնեք Դուք, որ չեք հիշում։
— Արդյունքում առաջ են գալիս «Կարմիրները»,— ասում եմ ես՝ Ձեզ։
Բարի Առավոտ»։