|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ջնջել է Twitter-ի իր էջը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը չի դիմացել երկրպագուների քննադատություններին։ Գրում է Armsport-ը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի «Նապոլիի» դեմ խաղում Էնդրյու Ռոբերտսոնի կողմից կատարված խախտումից հետո «Լիվերպուլի» դարպասին 11-մետրանոց էր նշանակվել, որը անվրեպ իրացրել էր Դրիս Մերտենսը։ Խաղից հետո Twitter-ում Ռոբերտսոնը ենթարկվել է խիստ քննադատությունների, ինչից հետո ջնջել է իր էջը։
Լիգայի գործող չեմպիոնները մեկնարկեցին պարտությամբ։ Կլոպի թիմը Նեապոլում 0-2 հաշվով զիջեց «Նապոլիին»։
ԱՊԼ-ի մեկնարկային հինգ տուրերում «Լիվերպուլը» հինգ հաղթանակ է տարել։