Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունք»-ը գրում է. «Հիշո՞ւմ եք ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ Նիկոլը մեկը մյուսից չքնաղ ինչ խոստումներ էր տալիս: Եվ ահա եկել է ժամանակը, որ դրանք մեկը մյուսի ետևից աչքի առաջ ոտնահարվում են:
Այսպես, «հեղափոխական» ամենակարևոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանափոխությունից հետո դրսի հայերն իրար հերթ չտալով՝ կվազեն Հայաստանում բնակվելու: Այդ խոստման հետքերով էլ, թե նա քանի անգամ է խոսել մեծ հայրենադարձությունից, սփյուռքահայերի ներդրումների հեռանկարներից, արդեն դժվար է թվարկել:
Ուրեմն, Սփյուռքի մեր հայրենակիցները իշխանափոխությունից արդեն մոտավորապես տարիուկես անց ինչպե՞ս են արձագանքում Նիկոլի այդ խոստումներին: Գնահատելու համար հիմնվենք մեկ պարզ փաստի վրա: Ցանկացած սփյուռքահայ, ով կորոշի բնակվել Հայաստանում, բնականաբար առաջին հերթին կլուծի բնակարանի հարցը:
Այսպիսով, օտարերկրյա քանի՞ քաղաքացի է բնակարան, տուն կամ այլ շարժական գույք գնել Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության օրերս ներկայացրած վերջին ցուցանիշն այս տարվա հուլիսի կտրվածքով է: Ըստ այդմ, տվյալ
ամսվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից գնվել է 193 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 89 բնակարան և 45 բնակելի տուն: Լավ է, ստացվում է, որ մեկ ամսում Նիկոլի հորդորով Սփյուռքի 134 մարդ (ընտանիք) որոշել է հիմնվել Հայաստանում, եթե իհարկե, ընդունենք այն իդեալական տարբերակը, որ ամեն մի բնակարան գնվել է ապրելու համար: Բայց ուրախանալ պետք չէ: Բանն այն է, որ եթե օտարերկրյա քաղաքացիները նշված թվով անշարժ գույք են գնել, ապա շատ ավելի մեծ թվով վաճառել են՝ 348, մոտավորապես կրկնակի ավել: Այդ թվում՝ վաճառել են 162 բնակարան և 77 բնակելի տուն՝ գնվածից համապատասխանաբար 73-ով և 32-ով ավել:
Պատկերավոր ասած, եթե (իդեալական տարբերակով) 134 մարդ (ընտանիք) Նիկոլի հորդորով եկել է Հայաստան, ապա 239-ն էլ տուն- տեղը ծախել-փախել է:
Մեկ հետաքրքիր չափանիշ ևս. օտարերկրյա քաղաքացիների կողմից հուլիսին գնվել է ընդամենը 1 արտադրական նշանակության շինություն և վաճառվել 2-ը: Այսինքն՝ ներդրում անողներն էլ են հեռանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։