|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները առաջատարն են Տավուշի մարզում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում: Օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող լեռնային զորավարժարանում ավարտվել է մրցույթի «Մարզիկ» մրցափուլը:
Մրցափուլի վարժություններն անցկացվել են երկու փուլով՝ օգոստոսի 8-ին և 9-ին: Առաջին օրը զինծառայողներն իրենց ուժերը չափել են ձգում վարժությունում, նռնակների և դանակների ճշգրիտ և հեռահար նետման վարժություններում, 100 մ վազքում և իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված համալիր վարժություններում:
Երկրորդ օրը արական սեռի ներկայացուցիչ զինծառայողներն իրենց ուժերը փորձել են կալաշնիկով ինքնաձիգից թիրախների խոցում և այլ վարժություններում:
«Մարզիկ» մրցափուլում հաղթանակ է տարել Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում Ղազախստանի ընտրանին է, երրորդում ՀՀ Զինված ուժերի զինծառայողները:
Մրցույթի ընդհանուր արդյունքներով այս պահին առաջին հորիզոնականում են Հայաստանի զինծառայողները, երկրորդում՝ Ռուսաստանի, իսկ երրորդում՝ Ղազախստանի ընտրանին է: