Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-08-08 15:10
Աշխարհ

Թրամփի աջակիցներն ու ընդդիմադիրները փողոց են դուրս եկել

Թրամփի աջակիցներն ու ընդդիմադիրները փողոց են դուրս եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներն ու ընդդիմադիրները հաջակցություն և ի դժգոհություն Թրամփի վարած քաղաքականության՝ տասնյակ պաստառներով փողոց են դուրս եկել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Նշվում է`Թրամփը չորեքշաբթի հանդիպել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած հրաձգությունից փրկվածների հետ և առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ այցելել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի հիվանդանոց, բայց նախագահն այցերի ընթացքում փորձել է խուսափել լրագրողների հետ «առճակատումներից» ու նրանց հարցերին պատախանելուց:

Some signs mocked his geography blunder in response to the attack which he accidentally said occurred in Toledo

Daily Mail-ը տեղեկացնում է նաև, որ  տիկնոջ հետ շրջայց կատարելու ընթացքում, Դեյթոն քաղաքի Մայամի Վելլի հիվանդանոցի մոտ շուրջ 200 ցուցարար է հավաքվել, ովքեր մեղադրել են Թրամփին վատ  հռետորաբանության, ինչպես նաև երկրում քաղաքական և ռասայական լարվածություն առաջացնելու համար: Ցուցարարների գլխավոր պահանջն, այնուամենայնիվ, զենքի վաճառքի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելն է:

Նշվում է նաև, որ նախագահին դիմավորել են «Աղբ Թրամփ», «Դու ես մեղավոր», «Ռասիստ, հեռացիր», «Արա՛ մի բան» պաստառներով: Ինչպես նախորդ ցույցերի ժամանակ, այս անգամ ևս ցուցարարներն իրենց հետ բերել են «փոքր Թրամփի» դիրիժաբլը՝ պահանջելով «դադարել երեխա լինել»:

Հակադարձաբար,  ցուցարարների կողքին եղել են նաև մարդիկ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Թրամփի:

Protesters gather around a baby Trump balloon to voice their rally against gun violence and a visit

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցած օրերին զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք է գրանցվել համապատասխանաբար ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում և Չիկագոյի մանկական խաղահրապարակում: