Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 3-ին, ժամը 09:43-ինմ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ «Աղասաֆի» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 51 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:08-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար, ՊՆ թիվ N զորամասի 20 զինծառայող, Ագարակաձոր գյուղի 15 և Եղեգնաձոր քաղաքի 5 բնակիչ: Ժամը 17:26-ի դրությամբ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սահմանել է հերթապահություն: Հրդեհը մարվել է օգոստոսի 4-ին, ժամը 06:44-ին: