կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 19:24
Արցախ

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ողբերգական ավտովթարի պատճառը վարորդի կողմից ղեկին քնելն է եղել

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ողբերգական ավտովթարի պատճառը վարորդի կողմից ղեկին քնելն է եղել

Հայտնի է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ողբերգական ավթովթարից զոհված քաղաքացիների անունները։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսօր ժամը 13:21-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղեւորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07.00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել եւ գլորվել ձորը, որի հետեւանքով վարորդը եւ բոլոր 4 ուղեւորները՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյանը (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյանը (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյանը (ծնվ. 1958թ.) եւ Սեդա Բաղդասարյանը (ծնվ. 1961թ.) տեղում մահացել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, Ոստիկանության եւ «Շտապ օգնության» աշխատակիցները:

Այս պահի դրությամբ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում ՃՏՊ-ի հետեւանքով մահացածների դիերը ձորից հանելու համար:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ  նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։