| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկայում Միացյալ Նահանգներում բնակվող հայազգի միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Նա այս մասին հայտնել իր ինստագրամյան պաշտոնական էջում:
Օհանյանը մասնավորապես գրել է. «Մի քիչ «Shakmat» բրենդի լցրե՛ք ինձ համար, ես վերադառանում եմ Երևան: Հոկտեմբերին ելույթ եմ ունենալու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT (World Congress on Information Technology) կոնգրեսում:
Անհամբեր սպասում եմ` երբ կտեսնեք, թե ինչ ենք պատրաստել ձեզ համար:
Հոկտեմբերի 6-9 #WCIT2019 »:
«Shakmat» բրենդին Օհանյանի նոր նախագիծն է, որի վաճառքից ստացված ամբողջ շահույթն ուղղվելու է Հայաստանում իրագործվող բարեգործական ծրագրերին:
WCIT 2019 համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին` համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon, Google և Facebook ընկերությունների ղեկավարներից:
