|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կիևի դատարանն երկարաձգեց РИА Новости Украина-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկիի կալանքը մինչև սեպտեմբերի 19-ը. հայտնում է РИА Новости-ն:
Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումը: Դատապարտյալը և նրա փաստաբանները պնդում են, որ նրան ազատ արձակեն անձնական երաշխավորությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը պատրաստ է փոխանակել РИА Новости Украина պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկիին ՌԴ-ում դատապարտված Օլեգ Սենցովի հետ: Նրա խոսքով` այդ փոխանակումը պետք է դառնա բարի կամքի առաջին քայլը:
Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը ՌԴ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
Լրագրող Կիրիլ Վիշինսկին Ուկրաինայում մեղադրվում է Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Ի դեպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է դատարանի որոշումը:
«Ամոթ և խայտառակություն: Ահա և եվրոպական արժեքները»,-գրել է նա: