|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է Իգոր Գրիգորյանին՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Իգոր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու առթիվ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
ԱՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
Իգոր Գրիգորյանը շրջել է Քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի Հանրապետության նորաստեղծ քննչական մարմնի ձևավորմանը: