Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ նոր կռիվ է հասունանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր քննիչներին անկախ եւ ինքնուրույն է պահում, ինչն էլ դուր չի գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, եւ նա չի կարողանում քննիչների նկատմամբ որեւէ կոշտ քայլ ձեռնարկել:
Եվ, ահա, իրավիճակից դուրս գալու համար ՀՀ գլխավոր դատախազը որոշել է այլ տիրույթում պայքար տանել եւ օրենքով հասնել քննիչների հանդեպ առավելության: Մասնավորապես. ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր:
Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է միայն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին, եւ շատ դեպքերում դատախազության կողմից միջնորդությունները պարտադիր կատարման հիմք չէին հանդիսանում:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար՝ կիսում է արդյոք նա քննիչների այն կարծիքը, որ դատախազներն ամեն ինչ անում են քննիչներին իրենց ենթարկեցնելու համար: «Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա. միանշանակ մի այլ գերատեսչությունը մեկ այլ գերատեսչության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի»,- ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը:
Սա նշնաակում է, որ գլխավոր դատախազի առաջարկը ընդունելի չէ Քննչական կոմիտեի համար: Հետաքրքիր է՝ ինչով կավարտվի միջգերատեսչական «բազմադարյա» հակամարտությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում