Աշխարհը դարձել է ավելի ու ավելի քիչ կանխատեսելի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Իհարկե սառը պատերազմի տարիներին էլ լավ չէր, բայց գոնե ինչ-ինչ կանոններ կային, որով պետությունները ջանում էին առաջնորդվել: Հիմա, ինչպես երևում է, ոչ մի կանոն չկա, և այդ առումով աշխարհը ավելի քիչ կանխատեսելի է դարձել: Դա ամենագլխավորն է ու ամենատխուրը»,-ասել է Պուտինը: