|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանի գլխավորությամբ նոր կուսակցություն է ստեղծում, ցանկանում է այդ նոր կուսակցության շարքերում ընդգրկել նաև հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աջեմօղլուին:
Ըստ Sozcu-ի լրագրող Վելի Թոփրաքի` նրանց միջև առկա են լավ հարաբերություններ, իսկ 2013 թ. Գյուլը Աջեմօղլուին պարգևատրել է Մշակույթի և արվեստի մեդալով: Բացի այդ` նոր կուսակցության տնտեսական քաղաքականությունը վարելու համար հրավիրվող Աջեմօղլուն «աշխարհում 10 ամենաշատ մեջբերվող տնտեսագետներից է»:
Աջեմօղլուն ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական համալսարանում: