|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտարարել է, որ ՄԽ համանախագահները ներկայացրել են հստակ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ: Այդ մասին գրում է Minval.az-ը:
«Արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հավելենք նաև, որ նույն Minval.az կայքը, ներկայացնելով հանդիպման արդյունքներով համանախագահների տարածած հայտարարությունը, այն վերնագրել է «Մամեդյարով-Մնացականյան բանակցություններն ավարտվեցին ոչնչով»: