|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունիսի 10-ին մասնակցեց ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև՝ հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթեց նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում:
Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայան կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց ունեցավ բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտայի (Bruno Pisciotta) հետ, որը շատ բարձր գնահատեց հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը: Երկուստեք կարևորվեց առաքելությունում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ երկու կին զինվորների մասնակցությունը: