Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության թեմայով հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում: Նա մասնավորապես անդրադարձել է հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի ունեցած «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստին:
Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի֊-աիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, և կայացվել են կարևոր որոշումներ։
Մասնավորապես՝
• Հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։
• Ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը:
• Չինական կողմն ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։
• Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։
• Որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը և այն ընդգրկել ձեռնարկության կազմում, որը ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո, և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։
• Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը: