Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 17:59
Քաղաքական

Փաշինյան-Պուտին հանդիպումը ուշանում է. Shantnews

Փաշինյան-Պուտին հանդիպումը ուշանում է. Shantnews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է տնտեսական համաժողովի:

 
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ավելի ուշ վարչապետը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի Կոստանտինովյան պալատում:

Հանդիպման մեկնարկը տեղի ժամանակով նախատեսված է եղել ժ. 16:00-ին, սակայն մեր թղթակիցը փոխանցում է, որ հանդիպումն ուշանում է: Արարողակարգով նախատեսված է՝ մինչ առանձնազրույցը ձեռքսեղմում կլինի և պաշտոնական լուսանկարահանում:

Պալատում այս պահին ներկա են նաև ռուսաստանյան և որոշ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: