կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 16:04
Քաղաքական

Նախագահը տիկնոջ հետ այցելել է Միացյալ Թագավորության դեսպանություն

Նախագահը տիկնոջ հետ այցելել է Միացյալ Թագավորության դեսպանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այսօր այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն. տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: