Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 29-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում կազմակերպվել է «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով տոնոկան միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 101-ամյակին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը կազմակերպվել է ֆլեշ-մոբ, որին մասնակցել են հիմնադրամի կողմից իրականացվող «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Մայր Հայաստան այցելած շուրջ 250 երիտասարդ:Ֆլեշ-մոբի արդյունքում տեսանելի է դարձել «Արարիչ» գրությունը:Երկրորդ մասում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ թխվել է արցախյան այցեքարտ հանդիսացող 4մ 26 սմ երկարությամբ ժենգյալով հաց: Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ ուտեստը պատրաստելու համար նախապես պատրաստվել է հատուկ հարմարանքներ: Հադրութի շրջանում առաջին անգամ պատրաստված 2 մետր 83 սմ-անոց հսկա ժենգյալով հացը, որում որպես հումք օգտագործվել է 28 բուսատեսակ, գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: Երկրորդ անգամ այն թխվել է Հաթերքում կայացած ժենգյալով հացի երկրորդ փառատոնին՝ 3մ 3սմ երկարությամբ, իսկ այս անգամ ուտեստը պատրաստողները հավակնում են դառնալ Գինեսի ռեկորդակիր: