կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 09:40
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հայաստանի Մ-21 հավաքականի հերթական մարզահավաքը կկայանա հունիսի 3-ից 11-ը: Ուսումնամարզական գործընթացը կմեկնարկի Երևանում, կշարունակվի Սլովակիայում, որտեղ հունիսի 6-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կխաղա տեղի հասակակից հավաքականի հետ: Հավաքի ավարտին` հունիսի 11-ին, Երևանում կկայանա Հայաստան-Մոլդովա հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է 21 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ 

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»            

Նիկոլաոս Մելիքյան, «Արարատ-Արմենիա»

Մարկ Գրիգորյան, «Դոնաու» (Ավստրիա)   

 

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Արարատ-Արմենիա»                                                                  

Արման Ասիլյան, «Արարատ-Արմենիա»

Հայկ Սարգսյան, «Արարատ»        

Հովհաննես Նազարյան, «Արցախ»

Արման Մկչտչյան, «Լոռի»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

 

Կիսապաշտպաններ                                                        

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Արմեն Նահապետյան, «Արարատ-Արմենիա» 

Ռուդիկ Մկրտչյան,«Շիրակ»                                                                                               

Դավիթ Նալբանդյան, «Արարատ-Արմենիա»

Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Կարեն Մելքոնյան, «Բանանց»

Էրիկ Վարդանյան, «Բանանց»

Էդգար Մովսիսյան, «Արցախ»

Միհրան Պետրոսյան, «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա)

Էրիկ Պետրոսյան «Բանանց»