Սիրիական Հալեպ քաղաքում վեց խաղաղ բնակիչ է տուժել զինյալների կողմից հրետակոծության հետևանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ի պատասխան, կառավարական ուժերը գնդակոծել են զինյալների դիրքերը: Ավելի վաղ, շաբաթ օրը ահաբեկիչ խմբավորումները կրակ են բացել սիրիական Լաթաքիա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանի մարդ: