|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հարթ չի անցել: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած որևէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը:
Թե ինչու է խոսակցությունն այս հունով ընթացել, մեր աղբյուրն ասաց, որ պատճառն ամենևին էլ այն չի եղել, որ եկեղեցին որևէ անհարկի արտոնություն է ակնկալել, այլ խոսքն այն նվազագույն նախադրյալների մասին է, որոնք անհրաժեշտ են պետության հիմնական օրենքով ազգային եկեղեցու կարգավիճակ ունեցող կառույցի համար նախատեսված գործառույթների իրականացման համար:
Աղանդավորական կազմակերպությունները բազում անգամ ավելի շատ միջոցների են տնօրինում՝ չունենալով որևէ պարտականություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: