Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչեւ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն էր` կապված էթիկայի հանձնաժողովի հետ:
Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք առաջարկություն են ներկայացրել, համաձայն որի` էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից հանվում են «ընդդիմություն» եւ «ոչ ընդդիմություն» ձեւակերպումները. յուրաքանչյուր խմբակցություն մեկական անդամ է ունենալու: Առաջարկությունը քննարկման փուլում է:
Ըստ Մինասյանի` ամենայն հավանականությամբ, օրենքի նախագիծն այսօր կդրվի քվեարկության, բայց պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկությունները պետք է հստակ ներկայացվեն: Եթե ընդդիմության առաջարկությունները չընդունվեն, ըստ Մինասյանի, ընդդիմությունը հետ կկանչի իր ներկայացուցիչներին հանձնաժողովից, արդյունքում` հանձնաժողովում կմնան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Արծվիկ Մինասյանը չգիտի, թե որտե՞ղ էր երեկ Դավիթ Հարությունյանը, հարցը չի բարձրացվել նաեւ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի մոտ ներկա պատգամավորները չեն պարզել նաեւ, թե ինչո՞ւ երեկ վրդովվեց Հովիկ Աբրահամյանը: «Գործնական խորհրդակցություն էր»,- նշեց Մինասյանը: