Այսօրվանից Ստեփանակերտի մի շարք հասարակական երթուղիներում տեղադրվել են տեսախցիկներ:
Այս մասին «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ստեփանակերտ Սերվիս» ընկերության տնօրեն Լևոն Չալյանը և ավելացրել, որ իրենց ընկերության կազմում գտնվող 28 ավտոբուսներից տեսախցիկները տեղադրվել են 12-ում:
«Առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն բոլոր երթուղիներում: Նպատակն ուղևորահոսքը, երթուղայինների նստարանների վնասումը և այլ երևույթները վերահսկելն է»,- նշել է Լ. Չալյանը: