|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինացի հայտնի գործարար Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինա կվերադառնա արդեն մայիսի 3-ին: Այդ մասին գրում է Информатор-ը` իր աղբյուրներին հղումով. հայտնում է РИА Новости-ն:
Վերջին անգամ օլիգարխն իր երկրում եղել է 2017-ին: Երկար ժամանակ բնակվել է Ժնևում, այնուհետև` տեղափոխվել Իսրայել:
Ըստ ԶԼՄ-ների` նրա` երկրից հեռանալու պատճառը եղել է քրեական գործը, որը նրա դեմ իբր հարուցել է Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Ի դեպ, ուկրաինական տարբեր շրջանակներ պնդում են, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի գաղտնի հովանավորը Կոլոմոյսկին է: