Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավոր է երկկողմ հանդիպում ունենան Ղազախստանում մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն:
«Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական փոխգործակցությունն ընթանում է շատ կառուցողական, դինամիկ: Մեր երկրների ղեկավարները անցյալ տարի հանդիպել են 7 անգամ, նրանք մշտական շփում ունեն, հեռախոսազրույցներ են ունենում: Մայիսի 29-ին հանդիպում կլինի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը կկայանա Ղազախստանում: Նույն միջոցառումը կկայանա հոկտեմբերի 1-ին Երևանում, որտեղ մեր երկրների ղեկավարները կարող են հանդիպում ունենալ»,- ասել է նա ՀՀ ԱԺ նախագահի Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը Սանկտ Պետերբուրգում է՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին: