Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Google հանրաճանաչ ընկերությունը կանոնավոր հիմքով ԱՄՆ իրավապահ մարմիններին աջակցում է հանցագործներին հայտնաբերելու գործում` տվյալներ է հայտնում կայքի օգտատերերի և նրանց գտնվելու վայրի մասին. տեղեկացնում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է նաև, որ ոստիկանության և ՀԴԲ աշխատակիցները տվյալներ են ստանում ոչ միայն կասկածյալների, այլև հանցագործության վայրի մոտակա տարածքում գտնված` Google-ի բոլոր օգտատերերի մասին:
Իրավապահ մարմիններն ընկերությունից կարող են տվյալներ պահանջել բացառապես բոլոր հեռախոսների մասին, որոնք Google-ը նկատել է հանցագործության վայրի շրջակայքում: Ոստիկանությունն ընտրում է այն օգտատերերին, որոնք կարող են քննության համար օգտակար լինել ու նրանցից տեղանքում տեղաշարժի մասին տեղեկություններ է խնդրում:
Կայքի տվյալներով`ամերիկյան ոստիկանությունը Google-ի` գտնվելու վայրը որոշող ծառայությունից օգտվում է 2016 թվականից: